Սոցիում
2009-04-28
«Հաճախորդիս գրպանը պետք է միշտ լիքը լինի»
Գայանեն պատճառաբանում է, որ մարմինը վաճառում է, որպեսզի երեխաներին պահի
«3 տարի ա՝ երեխեքիս երեսը կարգին չեմ էլ տեսնում, ստիպված մորս մոտ եմ թողել: Ուրիշ տարբերակ չկար, կամ սովից մեռնելու էինք, կամ էլ պիտի իրար ուշ-ուշ տեսնեինք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց 25-ամյա Գայանեն: Նա Վանաձորից եկել է Երեւան՝ աշխատանք փնտրելու նպատակով: «Հիմա աշխատանք գտնելը շատ դժվար ա, առաջ սրճարանում մատուցող էի, բայց օրական ստացած 1500 դրամով հազիվ հաց էի կարողանում գնել, շատ ժամանակ երեխեքս սոված էին քնում, ես էլ ստիպված եկա Երեւան՝ աշխատանք գտնելու: Սկզբից ծանոթիս միջոցով մի օբյեկտում աման լվացող էի աշխատում, գործս շատ ծանր էր: Առավոտից մինչ ուշ գիշեր աշխատում էի ու կարգին չէի էլ վարձատրվում, բայց ընկերուհիներս խորհուրդ տվեցին էդ գործից հրաժարվեմ, որովհետեւ ինձ համար լավ գործ էին գտել՝ բարձր աշխատավարձով»,- ասաց Գայանեն: Նրա խոսքերով, ինքը չի ամաչում իր ներկայիս աշխատանքի համար, քանի որ, անկախ ամեն ինչից, 2 անչափահաս երեխաներն այժմ փոքր-ինչ բարեկեցիկ են ապրում: «Սկզբից չէի ցանկանում, բայց հետո հասկացա, որ միայն էդ ձեւով կարամ երեխեքիս պահեմ, շատերին գիտեմ, որ անգամ ամուսնացած են ու մարմնավաճառությամբ են զբաղվում: Ես ամուսին չունեմ: Ճիշտ ա, մայրս երեխեքիս պահում ա, բայց մենակ փողի համար, որովհետեւ ամեն շաբաթ փող եմ ուղարկում, ամիսը մեկ անգամ էլ գնում եմ երեխեքիս տեսնելու: Մորս համար կարեւորը փողն ա, ես նրան չեմ հետաքրքրում: 17 տարեկանում ամուսնացրեց ու դժբախտացրեց, իրա պատճառով եմ հիմա մարմնավաճառությամբ զբաղվում»,- մեզ հետ զրույցում ասաց Գայանեն: Ըստ նրա՝ «Դպրոցը ավարտելուն պես մայրս ամուսնացրեց իր ծանոթի տղայի հետ: Ոչ սիրում էի, ոչ էլ ճանաչում, ինքն էլ ոչ տուն ուներ, ոչ էլ կարգին ընտանիք: Դոմիկում էինք ապրում, վիճակներս շատ վատ էր, հազիվ էինք գոյություններս քարշ տալիս: Արդեն 2-րդ աղջիկս էր ծնվել, բայց մեր վիճակը ոչ մի կերպ չէր լավացել: Լինում էր, որ ամուսինս օրերով տուն չէր գալիս, մի օր էլ իմացա, որ գողություն անելիս բռնվել ա: Չեմ էլ հիշում՝ քանի տարի տվեցին, ինքն ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում: Ստիպված հետ եկա մորս տուն, բայց մայրս անընդհատ երեսովս էր տալիս, որ ինքը պարտավոր չի ինձ ու երեխեքիս պահի, ես էլ սկսեցի տարբեր տեղեր աշխատել, բայց մեր վիճակը ոչ մի ձեւով չէր լավանում: Դրա համար էլ թողեցի ու եկա Երեւան»:
Շատ մարմնավաճառների նման Գայանեն երբեք փողոցում չի կանգնում, նրան ամեն օր «աշխատանքի» են տանում իր բնակարանից: Նա բնակարանը գնել է մարմնավաճառությամբ վաստակած գումարով:
«Կարծում եմ՝ արժանի չեմ, որ փողոցում կանգնած գումար աշխատեմ, ամեն մարդ իր աշխատաոճն ունի, մարմնավաճառությունն էլ ա աշխատանք, ինչից փող ես աշխատում՝ աշխատանք ա: Մեր անունն ա դուրս եկել, աշխարհի ամենավատ բառերն են ասում մեր հասցեին, բայց հայ կանանց մեծամասնությունը արտասահման են գնում հենց միայն մարմինները ծախելու համար, ու բոլորին ստում են, իբր թե դայակ են աշխատում: Ես թաքցնելու ոչինչ չունեմ ու նման չեմ փողոցում կանգնած ամեն մի թափթփուկի: Ինձ մոտ բավականին ճանաչված ու հարուստ տղամարդիկ են գալիս: Հիմնականում նույն մարդկանց եմ սպասարկում: Հաճախորդներիս գրպանները պետք է միշտ լիքը լինեն,- ասաց Գայանեն:- Երազանքս սա չի եղել, բայց արդեն ուրիշ ճանապարհ չունեմ, եթե ընտրում ես էս ուղին, ուրեմն ամբողջ կյանքումդ ուղեկցելու է քեզ: Ես կորցնելու ոչինչ չունեմ, ու եթե հայտնվել եմ էս ճահճում, էնպես պիտի անեմ, որ գոնե ինչ-որ տեղ շահած դուրս գամ: Գեղեցիկ մարմինս ու արտաքինս գոնե բարձր գնահատականի են արժանի, չեմ ուզում ինձ ստորացնել, վերջիվերջո մայր եմ»,- ասաց Գայանեն: «Այս տարի մեծ աղջիկս դպրոց է գնալու, ամեն ինչ կանեմ, որ առաջին անգամ ես դպրոց տանեմ: Հիմա երեխեքս փոքր են, ոչինչ չեն հասկանում, գուցե մեծանան ու ինձ չընդունեն որպես մայր, բայց միեւնույն ա, նրանց շատ եմ սիրում ու այս քայլին գնում եմ միայն նրա համար, որ սոված չմնան ու բարեկեցիկ կյանքով ապրեն»,- հայտարարեց Գայանեն:
ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
osg777 download
ReplyDeletes128apk
s128 apk
download s128
sabung ayam s128
apk s128
download s128apk
download apk s128
download aplikasi s128
s128 sabung ayam