ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐ ՉԵՆ
Մեր երկրում մի շարք սպասարկման օբյեկտներ, բնակելի շենքեր ու հյուրանոցներ անմատչելի են հաշմանդամների համար:
16 տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հայտարարեց Հաշմանդամների միջազգային օր, ու Հայաստանն արդեն 16-րդ տարին է՝ պետական մակարդակով նշում է այն: Բացի այդ, այսօր մեր երկրում գործող հարյուրավոր հասարակական կազմակերպություններից մեծ մասը պաշտպանում է հաշմանդամների ոտնահարված իրավունքները եւ նրանց շահերի պաշտպանությանն ուղղված բազմապիսի ծրագրեր է իրագործում: Այդուհանդերձ, մեր երկրում հաշմանդամն այդպես էլ չի դառնում հասարակության լիարժեք անդամ, եւ շատ հաճախ ոտնահարվում են նրանց իրավունքները: Նշենք, որ միայն վերջերս է Երեւանի կենտրոնում վերակառուցվել 14 անցում եւ վերջապես հարմարեցվել հաշմանդամների կարիքներին: Սակայն հիմնականում փողոցները, սպասարկման օբյեկտները, բնակելի շենքերն ու հյուրանոցներն այդպես էլ անմատչելի են տեղաշարժվելու խնդիրներ ունեցող մարդկանց համար: Մինչդեռ «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջով, հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաճախորդների համար աչքի զարնող տեղերում տեղադրել հաշմանդամներին ծառայություններ մատուցելու հնարավորությունը հավաստող տեղեկատվություն, որը պետք է տեսանելի լինի նաեւ դրսից: Մեր երկրի հյուրանոցների մեծ մասում ոչ միայն նման տեղեկատվությունն է բացակայում, այլեւ՝ հաշմանդամների համար նախատեսված պայմանները:
Մի խումբ ծնողների կողմից հիմնադրված «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացան՝ հաշմանդամի համար մատչելի միջավայր ապահովելու համար, մի շարք ծրագրեր է իրագործել: «Աստղիկ» միության նախագահ Լեւոն Ներսիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կազմակերպությունն իրականացնում է «Հյուրանոց» ծրագիրը, որի նպատակն է պարզել, թե Երեւանի հյուրանոցները որքանով են հարմարեցված հաշմանդամների պահանջներին. «Հաշմանդամին պետք է հարմարեցված լինեն ոչ թե միայն ամենաբարձրակարգ՝ 5 աստղանի հյուրանոցները, այլեւ բոլոր հյուրանոցները՝ անկախ կարգից: Այս հարցը լուծելու համար նաեւ հասարակության պահանջատեր կեցվածքն է պետք: Շատ հաճախ ոչ թե ներդրողները չեն ուզում հարգել հաշմանդամների իրավունքները, այլ պարզապես տեղյակ չեն սահմանված քաղաքաշինական նորմերին եւ ընդունված կարգերին: Սա, ի դեպ, մեծապես կօգնի զարգացնել զբոսաշրջությունը: Հայտնի է, որ աշխարհում զբոսաշրջիկների մեծ մասը տարեցներ են, կան նաեւ հաշմանդամներ՝ սակավաշարժ կամ տեղաշարժվելու խնդիր ունեցողներ»:
Հայաստանի սպինալ (ողնաշարի վնասվածք ունեցող) հաշմանդամների «Վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն Միքայել Մկրտչյանը, որը նույնպես հաշմանդամ է, անձամբ է այցելել մայրաքաղաքի որոշ հյուրանոցներ, պարզելու, թե դրանք որքանով են հարմարեցված հաշմանդամներին:
«Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի համարներից մեկում գտնվելու ժամանակ պարոն Մկրտչյանը համոզվել է, որ այն բացարձակապես հարմարեցված չէ անվաթոռով տեղաշարժվող հաշմանդամին: Հյուրանոցի ավտոկանգառը շրջապատված է եղել այլ ավտոմեքենաներով եւ անհնար է եղել անվաթոռով մոտենալ մեքենային: Հաշմանդամի մեքենայի համար առանձնացված կայանատեղի չի եղել: Պարոն Մկրտչյանի կարծիքով, «Ջիփ»-երի վարորդները չեն էլ իմանում, թե հաշմանդամի ավտոմեքենայի առջեւի եւ հետեւի ապակիներին փակցված տարբերանշաններն ինչ են նշանակում:
Չնայած «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում փողոցից մայթ բարձրանալու թեքահարթակ եղել է, այնուամենայնիվ, այն պատնեշված է եղել այլ ավտոմեքենաներով: Միքայել Մկրտչյանին դժվար է եղել ապացուցել, որ որեւէ հյուրանոցային սենյակ հարմարեցված չէ հաշմանդամին: Այս հյուրանոցում եղել է միայն հարմարեցված զուգարան:
«Անի Պլազա» հյուրանոցում «Վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենը եղել է լողավազանում եւ համոզվել, որ հաշմանդամի համար ոչ մի հարմարություն չկա: Հարմարություն չի եղել նաեւ հյուրանոցային սենյակներում:
«Կոնգրես» հյուրանոցի մուտքը թեքահարթակով է: Հրաշալի է: Կարծում եմ, այստեղ գիտեն, եթե հարմար է հաշմանդամին, հարմար է բոլորին: Սակայն այստեղ եւս հաշմանդամի մեքենայի համար հատուկ կայանատեղ չկա: Չկան նաեւ հարմարեցված սենյակներ: Լողավազան տանող աստիճանները հաստատ սայլակավոր հաշմանդամի համար չեն»,- նշում է Միքայել Մկրտչյանը:
Պարոն Մկրտչյանը սիրում է ճամփորդել: Նրա ներկայացմամբ, Հայաստանում ճամփորդելիս ստիպված մեքենայում է քնում, քանզի զբոսաշրջությունը Հայաստանում հաշմանդամին մատչելի չէ:
Մեզ հետ զրույցում «Աստղիկ» հ/կ-ի տնօրեն Լ. Ներսիսյանն ասաց. «Պետք է եղած հյուրանոցները վերափոխել, նոր կառուցվողները՝ կառավարության սահմանած կարգին համապատասխան նախագծել»:
Նշենք, որ այժմ Աբովյան փողոցում կառուցվում է հաշմանդամի կարիքներին հարմարեցված միակ հյուրանոցը, որի գլխավոր ճարտարապետն է Լ. Ներսիսյանը: Հյուրանոցն ամբողջությամբ, այդ թվում՝ 10-րդ հարկի լողավազանը, հարմարեցված է լինելու հաշմանդամին: Հյուրանոցը շահագործման կհանձնվի 2010-ին:
ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(www.aravot.am))