Wednesday, January 13, 2010
Mother's Rights Violated
Ասում է երկու երեխաներից զրկված Մարինեն
«Դուրս է գալիս, որ ես ուղղակի ամուսնացել եմ, որ այդ մարդու համար 4 երեխա ունենամ, պահեմ, մեծացնեմ, ինքը գնա արտասահման, 10 տարի հետո գա և երեխաներին մեծ-մեծ տենա ու տանի»,- ասում է օձունցի Մարինե Ղևոնդյանը: Նրա ամուսինը` Սանասար Ղևոնդյանը, երկու անչափահաս երեխաներին, առանց մոր համաձայնության, տեղափոխել է Հունաստան, այժմ էլ ուզում է վտարել Մարինեին` մյուս երկու` 10 և 4 տարեկան երեխաների հետ Օձունի իրենց համատեղ տնից:
Այսօր Վերաքննիչ դատարանում, Գոհար Մատինյանի նախագահությամբ, պետք է քննվեր Մարինե Ղևոնդյանի հակընդդեմ հայցը: Նա պահանջում է իրեն ճանաչել տան համասեփականատեր և ներկայացրել է ապացույցներ առ այն, որ իրենց ամուսնության ընթացքում կատարվել է բնակելի տան և տնամերձին կից շինությունների վերանորոգում: Փորձագետի եզրակացությամբ ապացուցվել է, որ 67 -%-ով տան իրական արժեքն ավելացել է: Մարինեն պահանջել է 67 %-ի կեսը հիմք ընդունել որպես համատեղ կայնքում ձեռք բերված գույքի մի մաս` համասեփականատեր ճանաչելով իրեն:
Այս ընտանիքի վեճը 5 տարբեր պահանջներով մտել է դատարան` երեխաների խնամքի, մոր` երեխաների տեսակցության թույլտվության, ալիմենտի պահանջի, քրեական գործի կարճման բողոքարկման հայցերով: Ներկայումս քննարկվում է բնակարանի վտարման վերաբերյալ գործը և Մարինե Ղևոնդյանի կողմից ներկայացված` տան համասեփականատեր ճանաչելու պահանջը (Տես հոդվածները` Ամուսինը ծեծում է կնոջը, որդին միանում է հորը և Երկու անչափահասներին տեղափոխել են Հունաստան` առանց մոր համաձայնության եւ կեղծ փաստաթղթերով):
Այսօր Մարինե Ղևոնդյանի փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը վերաքննիչ դատարանում դատավոր Գ. Մատինյանին ինքնաբացարի միջնորդություն ներկայացրեց: Պարզվել է, որ վերջինս և Մարինեի ամուսինը` Սանասար Ղևոնդյանը, ծանոթներ են: Ինչպես Մարինեն է ասում, դատավորը նունիսկ Օձունի իրենց տանն է եղել:
«Մենք չենք կարող ասել, թե նրանք ինչ կապերի մեջ են, բայց Սանասար Ղևոնդյանի հեռախոսի մեջ անընդհանտ եղել է դատավոր Մատինյանի համարը»,- ասաց փաստաբանը:
Ավելին` տվյալ ընտանեկան վեճով արդեն երկու գործ քննել է նույն դատավորը` Գոհար Մատինյանը. «Մինչև վերաննիչ դատարան բողոքարկելը մեզ լուրեր էր հասել, որ գործը քննելու է դատավոր Մատինյանը: Բնականաբար, մենք չենք կարող ակնկալել օբյեկտիվ քննություն տվյալ դատավորի կողմից»,- ասաց փաստաբանը:
Դատական նիստը հետաձգվեց հենց այդ պատճառով. Վերաքննիչը երեք օրում պետք է քննի իր ինքնաբացարկի միջնորդությունը: Ուրբաթ օրը նշանակված նիստին հնարավոր է Մարինե Ղևոնդյանն ու իր մայրը չներկայանան` ֆինանանսական խնդիրների պատճառով:
167 հոդվածի հատկանիշներով (Ծնողից երեխային ապօրինի բաժանելը) Թումանյանի քննչական բաժանմունքում հարուցված քրեական գործը կարճվել է: Բայց այդպես էլ չի պարզվել, թե ինչպես է հայրը կարողացել երկու երեխաներին Հայաստանից տեղափոխել Հունաստան: Թե ընդհանուր իրավասության, թե վերաքննիչ դատարանը որոշել է, որ Սանասար Ղևոնդյանի գործողություններում հանցակազմ չի եղել:
«Երեխան երեխայից առանձնացնել, առանց ծնողի համաձայնության, նույնպես չի թույլատրվում: Իսկ տվյալ դեպքում Մարինե Ղևոնդյանը համաձայնություն չի տվել, որ իր երեխաներն առանձնանան, և դա բավական է, որ լրիվ հանցակազմն ապահովվի: Բացի դրանից, պաշտոնական դիրքի չարաշահում է եղել. հարկադիր կատարողը հայցի ապահովումն անհապաղ ի կատար չի ածել. 5 օր ձգձգելու պատճառով Սանասար Ղևոնդյանը կարողացել է երեխաներին դուրս հանել Հայաստանի Հանրապետությունից»,- հիմնավորում է փաստաբանը:
Ոչ դատարանը, ոչ նախաքննականան մարմինը չի կարողացել պատասխանել, թե ինչպե՞ս է Սանասար Ղևոնդյանը երեխաներին անցկացրել սահմանից` առանց մոր համաձայնության: Փաստաբանն ասում է, որ եթե հնարավոր է եղել առանց համաձայնագրի անցկացնել երեխաներին, ապա իրենց պետք է ներկայացնեն նման ապացույցներ: Սակայն իրենց ներկայացված բողոքներին պատասխանել են, որ իսկապես անհարժեշտ է եղել համաձայնություն, իսկ թե, այնուամենայնիվ, ինչպես են հատել սահմանը, մութ է մնացել:
«Նախաքննության մարմնից և դատական մարմիններից կարելի է եզրակացնել, որ մաքսային մարմինը Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում»,- ասում է Ալեքսանդր Ծատինյանը:
Մայրը և երեխաները Հունաստանում գտնվող մյուս երկու երեխաների հետ հեռախոսով կապ հաստատում են, սակայն հայրն արգելում է շփվել. «Վերցնում է հեռախոսը, կոպտում է երեխեքին` իմ մոտ գտնվող թե մեծին, թե փոքրին, և թույլ չի տալիս, որ երեխեքիս հետ խոսեմ: Անգամ եղբայրներն իրար հետ խոսելու իրավունք չունեն»,- ասում է Մարինեն:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment